Սրտանոթաբանություն
Առիթմիա. ի՞նչ անել սուր նոպայի ժամանակ. armeniamedicalcenter.am
 
                            Առիթմիան սրտի կծկումների ռիթմի` հաճախականության, ինտենսիվության, պարբերականության ցանկացած խանգարումն է: Այն ինքնուրուն հիվանդություն չի համարվում, այլ տարբեր հիվանդությունների կամ վիճակների ախտանիշ է: Առիթմիան կարող է առաջանալ սրտային ախտահարումների, այլ հիվանդությունների, օրինակ` հիպերթիրեոզի հետևանքով, կարող է ի հայտ գալ նաև առողջ մարդու մոտ` գերհոգնածության, սթրեսի, ալկոհոլի օգտագործման արդյունքում:
Նորմայում սիրտը կծկվում է ռիթմիկ հաճախականությամբ. 60-90 զարկ` մեկ րոպեում (հանգստի ժամանակ): Սրտային կծկումների կամ պուլսի հաճախականության (ՍԿՀ) փոփոխությունից կախված տարբերում են.
- բրադիկարդիա, որը բնորոշվում է ՍԿՀ իջեցմամբ,
- տախիկարդիա` ՍԿՀ ավելացմամբ,
- սրտային ոչ կանոնավոր ռիթմ,
Առիթմիայի տեսակները շատ են և որոշվում են սրտի աշխատանքի խանգարման մեխանիզմով:
ՇՈՂԱՑՈՂ ԱՌԻԹՄԻԱ
Սա առիթմիաների ամենատարածված տեսակն է, բնորոշվում է նախասրտերի կծկումներով` 400-ից ավելի անգամ: Կծկումներն անկանոն են, հաճախ, հիշեցնում են դող: Ռիթմը դառնում է քաոսային, և սիրտը, չդիմանալով դրան, ասես ակնթարթորեն կանգ է առնում, ապա շարունակում աշխատել: Շողացող առիթմիայի այլ անվանումն է նախասրտերի ֆիբրիլյացիա:
Այս առիթմիայի նոպայի ժամանակ զգացողությունը շատ տհաճ է. հիվանդին թվում է, որ իր սիրտը ոչ թե բաբախում է, այլ կանգ է առնում: Նոպան զուգակցվում է այլ ախտանիշներով.
- ցավ սրտի շրջանում,
- թուլություն և հևոց,
- գլխապտույտ, հնարավոր է և գիտակցության կորուստ,
- ճնշման բարձրացում:
ԱՌԻԹՄԻԱՅԻ ՆՈՊԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- առաջինը, որ պետք է անել, խուճապի չմատնվելը և շտապօգնության կանչելն է: Եթե նոպան Ձեզ մոտ է սկսվել, պետք է կանչել որևէ մեկին` մենակ չլինելու համար:
- պետք է գործել` առաջնորդվելով առիթմիայի տեսակից:
ՏԱԽԻԿԱՐԴԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ.
- Հարմար նստել կամ պառկել:
- Խորը շնչել, ոչ երկար պահել շունչը և արտաշնչել, ասես` օդը հրելով ցած: Շնչառությունը պահելիս կարելի է լարվել, շուրթերը հավաքել գլանաձև և օդն արտաշնչել փոքր բաժիններով, սա օգնում է շողացող առիթմիայի ժամանակ:
- Խնամքով մերսել պարանոցն` աջից, ծնոտի տակ: Այս մերսումը հակացուցված է ծերերին, քանի որ նրանց մոտ մեծ է թրոմբառաջացման ռիսկը և թրոմբի պոկվելը, որը կարող է կաթված առաջացնել:
- Մի քանի րոպեի ընթացքում մատները միացրած սեղմել աչքերը: Սա արդյունավետ է, եթե առիթմիան կապված չէ սրտի ախտահարման հետ:
- Եթե առիթմիան գերհոգնածության, սթրեսի հետևանք է, նստել փակ աչքերով և 5 րոպե բարձրաձայն հաշվել պուլսը, չկանգնելով ռիթմի դանդաղելու ժամանակ:
- Դեմքն ընկղմել սառցաջրի մեջ` մի քանի վայրկյան:
- Կարելի է ընդունել վալոկորդին կամ կորվալոլ:
ԲՐԱԴԻԿԱՐԴԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ
- Ծտապօգնություն կանչել:
- Հիվանդին պառկեցնել մեջքի վրա, գլխի տակ դնել գլանաձև փաթաթված սրբիչ, իսկ ոտքերի տակ` բարձ, այնպես, որ ոտքերը գլխից բարձր լինեն:
- Արձակել հագուստի կոճակներն ու հանել սեղմող հագուստը:
- Բացել պատուհանը կամ օդանցքը, որպեսզի թարմ օդի հոսք լինի:
- Կրծքավանդակի ցավի դեպքում լեզվի տակ նիտրոգլիցերինի հաբ դնել:
 ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆԿՈՐՈՒՍՏԻԺԱՄԱՆԱԿ.
- Հիվանդին պառկեցնել մեջքին` հարթ մակերեսի վրա, գլուխը դեպի հետ դիրքով, փսխման դեպքում գլուխը կողքի թեքել:
- Սկսել արհեստական շնչառություն իրականացնել:
- Եթե պուլսը չի շոշափվում, կատարել սրտի անուղղակի մերսում:
 27.05.2020
27.05.2020                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
 01.02.2024
01.02.2024                                     
                                        
                                
                Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
 31.01.2024
31.01.2024                                     
                                        
                                
                Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
 26.01.2024
26.01.2024                                     
                                        
                                
                Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
 30.11.2023
30.11.2023                                     
                                        
                                
                Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
 26.10.2023
26.10.2023                                     
                                        
                                
                «Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
 11.10.2023
11.10.2023                                     
                                        
                                
                Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
 11.10.2023
11.10.2023                                     
                                        
                                
                Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
 08.06.2023
08.06.2023                                     
                                        
                                
                Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
 05.04.2023
05.04.2023                                     
                                        
                                
                «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
 28.11.2022
28.11.2022                                     
                                        
                                
                Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
 01.11.2022
01.11.2022                                     
                                        
                                
                Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
 27.10.2022
27.10.2022                                     
                                        
                                
                Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
 17.10.2022
17.10.2022                                     
                                        
                                
                Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
 19.09.2022
19.09.2022                                     
                                        
                                
                Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
 16.09.2022
16.09.2022                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
     
     
    